Ֆրանսիան «պաշտպանական առաքելություն» կուղարկի Հորմուզի նեղուց

Ֆրանսիան, իր դաշնակիցների հետ միասին, պատրաստում է «պաշտպանական առաքելություն»՝ Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկությունը վերականգնելու համար, որը փակ է ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սկսվելուց ի վեր: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը գտնվում է Կիպրոսում, հաղորդում է BFM TV-ն։
«Մենք ներկայում եվրոպական և ոչ եվրոպական գործընկերների հետ միասին պատրաստում ենք պաշտպանական առաքելություն, որը նախատեսված է հակամարտության ամենաթեժ փուլի ավարտից հետո հնարավորինս շուտ կոնտեյներային նավերի և տանկերների ուղեկցություն ապահովելու համար՝ Հորմուզի նեղուցը աստիճանաբար վերաբացնելու համար»,- ասել է Մակրոնը Պաֆոսում կայացած մամուլի ասուլիսում։
Նախագահը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան ևս երկու ֆրեգատ կներգրավի ԵՄ երկրների կողմից Կարմիր ծովում 2024 թվականից սկսած իրականացվող գործողությանը: Սա ֆրանսիական ներկայությունը հասցնում է ութ ֆրեգատի, երկու դեսանտային գրոհային նավի և «Շառլ դը Գոլ» ավիակրի, որը ներկայումս տեղակայված է Կրետեի ափերի մոտ։
Խոսքն «Ասպիդես» ռազմածովային առաքելության մասին է, որը ԵՄ երկրներն սկսել են 2024 թվականի փետրվարին՝ Կարմիր ծովում առևտրային նավերը հութիների հարձակումներից պաշտպանելու համար։ Առաքելությունն ապահովում է նավարկության անվտանգությունը, ուղեկցում է նավերը և ունի պաշտպանական նպատակներով ուժ կիրառելու մանդատ։

«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
2511:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
16710:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
8607:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
12704:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
152Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
147Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
140Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
215Երեկ, 22:49