«186.523.130 դրամ է Երևանի քաղաքապետարանը վճարել ջրցան մայթերի համար». Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «186.523.130 ՀՀ դրամ է Երևանի քաղաքապետարանը վճարել ջրցան մայթերի համար։
Հիմա, եթե Երևանի քաղաքապետարանին հարցնենք, թե ինչու են այսքան անորակ աշխատանքներ իրականացվել, վստահաբար կասեն, որ աշխատանքներն ունեն մեկ տարվա երաշխիքային սպասարկում։ Այսինքն՝ եթե մայթը քանդվի, կապալառու ընկերությունը պարտավոր է իր միջոցներով գալ և նորոգել։
Բայց խնդիրը հենց անորակ իրականացված աշխատանքն է։ Երբ այդ մեկ տարվա երաշխիքային ժամկետը լրանա, և նոր բարեկարգված մայթերը կրկին քանդվեն, Երևանի քաղաքապետարանը ստիպված կլինի կրկին բյուջեից գումար հատկացնել նոր բարեկարգված մայթերի վերանորոգման համար։
Նույն իրավիճակն է նաև նոր կառուցված «Ռասիա» տոնավաճառի դիմացի այգու դեպքում, որտեղ արդեն պատրաստվում են կրկին գումար հատկացնել վերանորոգման համար»:

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
6616:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
6715:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
9015:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
20114:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11712:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11912:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24911:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30