«Ուրացող ստախոսի աղետաբեր ընթացքը պետք է կանգնեցնել». Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրացող ստախոսի աղետաբեր ընթացքը պետք է կանգնեցնել
2018թ.-ին Նիկոլը, հայտնվելով իշխանության ղեկին, ոչինչ չարեց կանխելու, առավել ևս դիմակայելու սպասվող պատերազմին, ինչի հետևանքով ունեցանք հազարավոր զոհեր, հանձնեցին Արցախը, դրսևորելով պետական կառավարման անկարողություն, պառակտելով ժողովրդին, թույլ տվեցին կրիմինալին իրավիճակը համատարած տնօրինել՝ երկիրը վերածելով քաոսի։
Այսքանից հետո ՔՊ-ականները բարբաջում են, եթե իրենք չհաղթեն «ընտրություններին» չի լինելու «խաղաղություն», չի լինելու TRIPP․․․։ Նիկոլի և Նիկոլիզմի աղետաբեր, պետականակործան ընթացքը կանգնեցնելու համար, ակտիվ դերակատարում պետք է ունենան մտահոգ և մտածող քաղաքացիները, հատկապես նաև նրանք, որոնք ժամանակին համագործակցել և աջակցել են ուրացող ստախոսին, այդ թվում՝ ես, ինչը կհամարվի մեղքերի քավություն։ Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուր հայ մարդ գիտակցի՝ Հայաստանի գոյությունը վտանգված է ՔՊ-ի իշխանավարման դեպքում։
Հ․Գ․ Նիկոլն ընտրություններով իշխանություն երբեք չի հանձնելու, թեկուզ ունենա զրոյական վարկանիշ, նրան բերել են փողոցով, պետք է հեռացվի փողոցում, ընտրություններն օգտագործելով որպես միջոց՝ ակտիվ մասնակցությամբ։
Հ․Գ․ ՔՊ-ականները, օրենքները շրջանցելով, սկսել են քարոզարշավը, որի ժամանակ կրկին տեսանելի է, որ սրանք լավագույն դեպքում կարող են կոլտնտեսություն ղեկավարել, ոչ ավելին»:

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
6616:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
6715:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
9015:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
20114:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11712:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11912:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24911:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30