«Մերձավոր Արևելքում տեղի ունեցողը պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար». Չինաստանի ԱԳՆ

Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունը պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար և ոչ մի կողմի համար ձեռնտու չէ, երկուշաբթի օրը Քուվեյթի արտաքին գործերի նախարար Ջարրա Ջաբերի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին։
«Չինաստանը մշտապես կողմ է վեճերը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելուն։ Ներկայիս հակամարտությունը պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար և ոչ մի կողմի համար ձեռնտու չէ», - ասել է Վանը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական հարվածներ են հասցրել Իրանին առանց ՄԱԿ-ի թույլտվության՝ Վաշինգթոնի և Թեհրանի միջև բանակցությունների ընթացքում, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։
Վան Յին ընդգծել է Պարսից ծոցի պետությունների ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։
«Արագ հրադադարը և պատերազմի ավարտը չափազանց կարևոր են»։ «Չինաստանը բարձր է գնահատում Պարսից ծոցի պետությունների երկխոսության և բանակցությունների հետևողական կոչերը», - նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
6616:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
6715:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
9015:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
20114:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11712:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11912:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24911:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30