ԱՄՆ-ի երեք B-52 Stratofortress ռմբակոծիչ ժամանել է Մեծ Բրիտանիայի ավիաբազա

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի առնվազն երեք B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայի RAF Fairford ավիաբազայում։ Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, դրանց տեղակայումը կարող է կապված լինել Իրանի դեմ հետագա օդային հարվածների հնարավոր նախապատրաստման հետ՝ հակամարտության շարունակական սրման պայմաններում։
B-52-ը ԱՄՆ ռազմավարական ռազմաօդային ուժերի հիմնական ինքնաթիռ է։ Ռմբակոծիչը կարող է տեղափոխել մինչև 31 տոննա զենք, այդ թվում՝ թևավոր հրթիռներ և ճշգրիտ կառավարվող ռումբեր, և իրականացնել միջմայրցամաքային առաքելություններ ավելի քան 7000 կմ հեռավորության վրա՝ առանց վառելիքի լիցքավորման։ Ինքնաթիռն օգտագործվում է ամրացված ռազմական օբյեկտներին, հրթիռային ենթակառուցվածքներին և ստորգետնյա համալիրներին հարվածելու համար։

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
6616:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
6715:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
9015:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
20114:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11712:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11912:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24911:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30