«ՀՀ-ն 2025-ին ունեցել է տարածքային կորուստներ թե՛ Վարդենիսի տարածաշրջանում, թե՛ Ջերմուկում». Նարեկ Պարոնյան
![]() 187 Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ., 12:00 «Մեր այցի պատճառը հերթական խաբեությունն է, զիջումները, տարածքի զավթումները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից: Օրեր առաջ Արման Թաթոյանն իր ասուլիսում ներկայացրել է, որ Ադրբեջանը հերթական ներխուժումներ է իրականացրել ՀՀ սուվերեն տարածք: Մենք ունենք հստակ փաստեր, որոնք պրոֆեսիոնալ հետազոտությունների արդյունք են»,- ՊՆ-ի մոտ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ակցիայի ժամանակ ասել է նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը: Նա հայտնել է, որ ունեն նաև արբանյակային լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ են արել ադրբեջանցիները: «Դրանք մենք կհանձնենք ՊՆ՝ Սուրեն Պապիկյանից պատասխան պահանջելով, թե ինչու են հերթական անգամ ստել հասարակությանը: Մասնավորապես Վարդենիսի տարածաշրջանի հատվածում տեղի են ունեցել դիրքային առաջխաղացումներ, ադրբեջանցիները ամրացրել են իրենց դիրքերը: Վարդենիսի տարածաշրջանում տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերի շինարարություն: Սոթքի հանքը ամբողջովին գտնվում է ադրբեջանական վերահսկողության և դիտարկման տակ: Կութ գյուղը, միջպետական ճանապարհը ևս գտնվում են վերահսկողության տակ: Սա տեղի է ունեցել 2025 թվականի ընթացքում»,- հայտնել է Պարոնյանը՝ ցույց տալով արբանյակային լուսանկարներ: «Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի սուտը մեր այս բացահայտումներով հերքվում է: ՀՀ-ն 2025 թվականին ունեցել է տարածքային կորուստներ թե՛ Վարդենիսի տարածաշրջանում, թե՛ Ջերմուկում»,- ընդգծել է նա: |

«Հայրենիքի արժեքները ոտնահարող ցանկացած իշխանություն կանգնելու է պատասխանատվության առաջ». Արսեն Նիկողոսյան
18201:06
«Ինչպես Մուսա լեռան հերոսամարտին մասնակցած հրացանը հասավ Արցախ ու կրակեց». Կարո Վարդանյան (լուսանկար)
21500:36
««Ուրախ ավտոբուս» ձևակերպումը վերածվում է «այլանդակ ավտոբուսի»». Վահե Հովհաննիսյան
17600:24
«2021-ին Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ էր Նիկոլից զատ նաև Սերժին թաղել». Արգիշտի Կիվիրյան
14600:00
«Դատական ակտով արձանագրվեց՝ կառավարությունը սահմանափակել էր անձանց սահմանադրական ազատությունները». Վահե Գրիգորյան
122Երեկ, 23:48
Իսրայելն օրինականացրեց մահապատիժն ահաբեկիչների համար
285Երեկ, 23:32
«Ի՞նչ կարող էին հայտնաբերել քննիչները Մինասյան եղբայրների բնակության վայրից». Հայկ Դեմոյան
140Երեկ, 23:06
«Վճռաբեկ Դատարանը մերժեց դատախազի բողոքը. այս քաղաքական հետապնդումը ևս ձախողվեց». Վահե Եփրիկյան
175Երեկ, 22:48
