«Միջազգային հանրությունը չի գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը». Փիթ Հեգսեթ

Փենթագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը կարծում է, որ միջազգային հանրությունը չի գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ կանխելու քաղաքացիական զոհերի թիվը Վաշինգթոնի կողմից սանձազերծված հակամարտություններում։
«Ոչ մի երկիր ավելի մեծ նախազգուշական միջոցներ չի ձեռնարկում, քան Միացյալ Նահանգները՝ ապահովելու համար, որ քաղաքացիական անձինք չդառնան թիրախ։ Անկեղծ ասած, դա բավարար չափով չի գնահատվում», - պնդել է նա մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից քաղաքացիական անձանց զոհերի թիվը կանխելու միջոցառումները, այդ թվում՝ Իրանի Մինաբ քաղաքում օրիորդաց տարրական դպրոցի վրա հարվածի լույսի ներքո։
«Երբ տեղի է ունենում մի բան, որը պահանջում է հետաքննություն, մենք կհետաքննենք։ Բաց աղբյուրները ճիշտ գործիք չեն որոշելու համար, թե արդյոք ինչ-որ բան տեղի է ունեցել, թե ոչ: Մենք այս իրադարձություններին շատ, շատ լուրջ ենք վերաբերվում։ Եվ մենք մանրակրկիտ հետաքննում ենք դրանք, ինչը ժամանակ է պահանջում», - վստահեցրել է նախարարը։
Ավելին, նա մեղադրել է Իրանին բնակելի տարածքներում հրթիռներ տեղակայելու և այլ երկրներում քաղաքացիական անձանց թիրախավորելու համար։ «Նրանք հրթիռներ են արձակում դպրոցներից և հիվանդանոցներից՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական անձանց։ Ահա թե ինչպես են պայքարում ահաբեկչական ռեժիմները. նրանք թիրախավորում են քաղաքացիական անձանց։ Մենք դա չենք անում», - պնդել է Հեգսեթը։

«Եթե Ավինյանի տնից 112 սմ հեռավորության վրա շինթույլտվություն տային, տվողին համբալ չէին որակի՞»․ Մարինե Մանուչարյան
9010:48
«Ունեմ շուրջ 500 նամակ, որ դեռ չեմ հասցրել կարդալ»․ Նիկոլ Փաշինյան
8609:42
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով (լուսանկար)
10108:18
«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան
155Երեկ, 23:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
150Երեկ, 22:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
156Երեկ, 22:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
162Երեկ, 22:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
105Երեկ, 22:00