Չորեքշաբթի, 11 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

ՔՊ-ական 29 պատգամավորներ այլևս մանդատ չեն ունենա. «Ժողովուրդ»

ՔՊ-ական 29 պատգամավորներ այլևս մանդատ չեն ունենա. «Ժողովուրդ»
96
Այսօր, 09:00

«Ժողովուրդ»-ը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում մեկնարկել են առաջիկա ընտրություններին նախապատրաստական գործընթացները, և արդեն իսկ պարզ է դառնում, որ գործող պատգամավորների մի զգալի հատված հաջորդ խորհրդարանում չի լինի։
Մեր ուսումնասիրության համաձայն՝ ՔՊ խմբակցության առնվազն 29 պատգամավոր փաստացի դուրս են մնում հաջորդ խորհրդարանի կազմից։ Նրանցից մի մասը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու, մի մասին կուսակցությունը թույլ չի տվել մասնակցել ներկուսակցական գործընթացներին, որպեսզի համապետական ցուցակում ներառվի, իսկ մի մասն էլ ներկուսակցական ռեյտինգային ցուցակում անգամ առաջին 100-ի մեջ չի ընդգրկվել։
Ի մի բերեցինք տվյալները, համաձայն որոնց մի շարք պատգամավորներ ինքնակամ չեն պատրաստվում մասնակցել առաջիկա գործընթացներին։ Նրանք են՝
• Հակոբ Արշակյան
• Մերի Գալստյան
• Լիլիթ Կիրակոսյան
• Հրաչյա Հակոբյան
• Լենա Նազարյան
• Քրիստինե Պողոսյան
• Խաչատուր Սուքիասյան

Ըստ տեղեկությունների՝ որոշ պատգամավորների ՔՊ-ն թույլ չի տվել մասնակցել ներկուսակցական գործընթացներին։ Նրանք են՝
• Ջուլիետա Ազարյան
• Դավիթ Դանիելյան (հեռացվել է ընտրացուցակից խախտումների համար)
• Հռիփսիմե Հունանյան
• Հայկ Սարգսյան (Ալեն Սիմոնյանի հետ կոռուպցիոն բախումների արդյունքում)
• Կարեն Սարուխանյան
• Հայկ Ցիրունյան

Մյուս խումբը կազմում են այն պատգամավորները, որոնք ներկուսակցական ռեյտինգային ցուցակում չեն հայտնվել առաջին 100 տեղերում, ինչը զգալիորեն նվազեցնում է նրանց խորհրդարան վերադառնալու հնարավորությունը։ Նրանք են՝
• Հերիքնազ Տիգրանյան
• Շիրակ Թորոսյան
• Էսթեր Այվազյան
• Գուրգեն Մելքոնյան
• Հռիփսիմե Գրիգորյան
• Ալեքսանդր Ավետիսյան
• Նարեկ Բաբայան
• Գայանե Եղիազարյան
• Միքայել Թումասյան
• Դավիթ Կարապետյան
• Արմենուհի Ղազարյան
• Մարինա Ղազարյան
• Արտյոմ Մեհրաբյան
• Տիգրան Պարսիլյան
• Անուշ Քլոյան
• Վանիկ Օհանյան»:

Մանրամասները՝ թերթի համարում: