ՔՊ-ի թիրախում պատանիներն ու տարեցներն են. «Հրապարակ»
![]() 112 Այսօր, 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ նախընտրական քարոզչության մարտավարությունը երկու թիրախային ուղղվածություն ունի՝ «աշխատել» 18-22 տարեկան, քաղաքականությունից հեռու, հոսանքի տակ հեշտ ընկնող երիտասարդության վրա և տատիկ-պապիկների: Այս երկու տարիքային խմբին են գլխավորապես ուղղված ՔՊ-ի ասելիքն ու անելիքը, քանի որ հասկանում են՝ միջին վիճակագրական գիտակից քաղաքացուն դժվար է համոզել, որ իրենց ընտրեն։ Պատահական չէ, որ Փաշինյանն ու թիմը տարատեսակ մեյմունությունների են դիմում, դիսկոտեկներ կազմակերպում, երգում-պարում դրա համար: Ի դեպ, ապրիլի սկզբին հերթական դիսկոտեկն է լինելու՝ «Վարչաբենդի» մասնակցությամբ, իսկ 65 պլյուս տարիքային խմբի համար գործարկեցին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը և կենսաթոշակների բարձրացումը: Ընդ որում, ապահովագրության համակարգի գործարկումից ի վեր բուժաշխատողների վարձատրությունը նվազել է: Իսկ կենսաթոշակների անգամ մինչև 10 հազար դրամ բարձրացումը «ռիսկային որոշում» է համարվել, և այս մասին հենց կառավարության եզրակացության մեջ է արձանագրված: Ըստ էության, բյուջեի հաշվին մարդկանց կաշառելու Փաշինյանի ճարահատյալ ձեռնարկը ծանր է նստելու ՀՀ պետական բյուջեի, հետեւաբար՝ ողջ հասարակության վրա, և այդ մասին զգուշացրել է ֆինանսների նախարարությունը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանը նշել է պայմանները, որոնց դեպքում կշարունակի բանակցություններն ԱՄՆ-ի հետ»․ #AlMayadeen
11509:36
ՔՊ-ական որոշ թեկնածուներ թմրանյութի թեստ կհանձնեն. «Հրապարակ»
9909:18
ՔՊ-ի թիրախում պատանիներն ու տարեցներն են. «Հրապարակ»
10809:06
ՔՊ-ական 29 պատգամավորներ այլևս մանդատ չեն ունենա. «Ժողովուրդ»
8709:00
«Որոշեք՝ դուք ուրանո՞ւմ եք, թե՞ պայքարելու եք»․ Արմեն Եղիազարյան
25003:06
«Ընդդիմությունն էլ պետք է ունենա գյուղացու հետ խոսացող մարդիկ»․ Մհեր Մկրտչյան
18402:06
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
156Երեկ, 23:48
«Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները»․ ՀՀ ԱԳՆ
152Երեկ, 23:36
