«Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ
![]() 168 Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ., 23:30 2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից: Օրինակ՝ հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաև այլ առցանց գործառնություններ։ Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։ Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից։ Մինչ ֆինանսական կազմակերպությունների կողմից գործիքի գործարկումը Կենտրոնական բանկը լրացուցիչ կտեղեկացնի և կհիշեցնի սպառողներին դրա կիրառման կարգի և հնարավորությունների վերաբերյալ։ Կարգավորման մանրամասները՝ «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/09-ում: Հուլիսի 1-ից հետո գործիքի առկայությունը պարտադիր է՝ բանկերի, օտարերկրյա բանկի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ հեռավար եղանակով:
|

Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին
2111:30
«Ուրիշներն են մեզ համար սահմանել ապրելու կանոններ․ դրանից է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել». Նիկոլ Փաշինյան
4111:24
«Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
7910:48
«Մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13010:36
«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10010:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8010:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
15809:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
17009:33
