«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սրտիկներով ողջունում է քաղաքացու մոլորությունը (կամ սուտը), ինչի նպատակը չեմ հասկանում, ուստի ունեմ որոշակի հարցադրումներ:
Ուրեմն 1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ ու պետությունն այդ գումարը փոխհատուցո՞ւմ է... Բա ինչո՞ւ եք լեղպարկի հեռացման գինը ապահովագրական հիմնադրամի հոգաբարձուների հաստատած գնացուցակով ամրագրել 300.000 դրամ:
Խնդրում եմ պաշտոնապես ճշգրտում անեք և հրապարակեք՝
1. ո՞ր բժշկական կենտրոնում են 1.800.000 դրամով լեղապարկի հեռացման վիրահատություն կատարում:
2. դուք չե՞ք տիրապետում ձեր կողմից հաստատած գնացուցակին:
3. այս տեսանյութով ինչո՞ւ եք մանիպուլացնում պացիենտներին և բուժաշխատողներին:
Չհրապակելու պարագայում ձեր տարածած տեսանյութը ինձ իրավունք է տալիս պնդել, որ դուք՝
1. ձեր էջով տարածում եք կեղծ պնդումներ (կամ սուտ)
2. տեղեկացված չեք ձեր թիմի կողմից հաստատված գնացուցակից
3. մանիպուլացնում եք պացիենտներին և բժիշկներին
Հ.Գ. խնդրում եմ չջնջեք տեսանյութը (ինչպես սովոր են ձեր ղեկավարած կառույցի որոշ աշխատակիցները), որպեսզի լրագրողները կարողանան դրա վրա հիմնվելով ձեզ հարցեր ուղղեն»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64114.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67313.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75812.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85810.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104307.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99607.09.2026, 09:24