«Զինվորականները խորտակել են իրանական նավերը, որովհետև դա ավելի զվարճալի է». Թրամփ

1204
Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ., 23:11
Իրանի դեմ գործողությանը մասնակցած ԱՄՆ զինվորականները նախագահ Դոնալդ Թրամփին պատմել են, որ իրենք իրանական նավերը խորտակել են զվարճանքի համար։ Ամերիկացի առաջնորդը զինվորականների խոսքերը հնչեցրել է Ֆլորիդայում հանրապետականների հետ հանդիպման ժամանակ։
«Ես հարցրեցի իմ մարդկանց՝ ի՞նչ տեսակի նավ էր դա։ Առաջին դասի՞ նավ էր։ Ինչո՞ւ մենք այն չգրավեցինք մեր սեփական օգտագործման համար։ Ինչո՞ւ այն խորտակեցինք։ Նրանք ասացին, որ ավելի զվարճալի է խորտակելը։ Հենց դա էլ ասացին։ Նրանք նաև ասացին, որ այդպես ավելի անվտանգ է։ Եվ գուցե՝ դա ճիշտ է», - ասաց Թրամփը՝ չնշելով, թե որ զինվորական հրամանատարներն են նրան տվել այս պատասխանը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ ԱՄՆ զինվորականները խորտակել են իրանական 51 նավ։ «Նրանց նավատորմը վերացել է», - եզրափակեց Թրամփը։

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
3416:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
5815:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
8115:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
18814:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11412:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11812:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24011:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30