Սմբատ Նասիբյանը զրպարտության հայց է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի

Գործարար Սմբատ Նասիբյանը դժվարանում է ներկայացնել հաշվարկներ, թե որքան է կազմում նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կողմից չկատարված պարտավորության ամբողջական չափը՝ տոկոսներով ու տույժերով։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը; «Մեծ գումարների մասին է խոսքը»,- ասել է Նասիբյանը։ Տիգրան Արզաքանցյանի և Սմբատ Նասիբյանի միջև կնքված փոխառության պայմանագրով Ս․ Նասիբյանը Տ․ Արզաքանցյանին փոխառությամբ պետք է տար գումար, իսկ վերջինս էլ հետագայում պետք է վերադարձներ։ Փոխառության պայմանագրի հիման վրա 2013 թվականին Ս․ Նասիբյանը Միանձնյա արբիտրաժային տրիբունալ է դիմել ընդդեմ Տ․ Արզաքանցյանի՝ փոխառությամբ ենթադրաբար տրված ամբողջ գումարը ու ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված գումարը բռնագանձելու, գրավադրված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջներով։ Նասիբյանն ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի, բացի սնանկության պահանջից, մեկ այլ հայց էլ է ներկայացրել զրպարտության մասով. «Հուսով եմ՝ քրեական գործ էլ կհարուցվի, որովհետև զրպարտել է՝ հայտարարելով, թե պարտքը տվել է, նման այլ սուտ բաներ է ասել»․․․»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
3416:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
5815:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
8115:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
18814:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11412:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11812:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24011:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30