ՌԴ-ում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրած անձանց

Ռուսաստանում ռազմական դատարանը Crocus City Hall համերգասրահում ահաբեկչությունն անմիջականորեն իրականացրած չորս անձի դատապարտել է ցմահ ազատազրկման, հայտնում է Интерфакс-ը։ Դատարանը նաև նրանց տուգանքներ է նշանակել՝ յուրաքանչյուրին 990 հազար ռուբլու չափով։ Նրանք պատիժը կրելու են հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։
Բացի այդ, դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ահաբեկչության գործով ևս 11 մեղադրյալների, որոնց քննությունը համարում է ահաբեկչությունն իրականացնողների հանցակիցներ, հաղորդում է РИА Новости-ին։
Եվս չորս մեղադրյալներ դատապարտվել են 19 տարի 11 ամսից մինչև 22.5 տարի ազատազրկման։
Նշենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին։ Ահաբեկիչները ներխուժել են համալիր համերգ առաջ և կրակ բացել հանդիսատեսի և աշխատակիցների վրա, այնուհետև հրդեհել համերգասրահը։ Արդյունքում 150 մարդ զոհվել է։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետության» Աֆղանստանում գործող «Վիլայաթ Խորասան» խմբավորումը։

«Եթե Ավինյանի տնից 112 սմ հեռավորության վրա շինթույլտվություն տային, տվողին համբալ չէին որակի՞»․ Մարինե Մանուչարյան
8310:48
«Ունեմ շուրջ 500 նամակ, որ դեռ չեմ հասցրել կարդալ»․ Նիկոլ Փաշինյան
8109:42
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով (լուսանկար)
9508:18
«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան
151Երեկ, 23:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
147Երեկ, 22:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
155Երեկ, 22:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
161Երեկ, 22:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
104Երեկ, 22:00