«Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն, լռությունը կամ անտարբերությունը մեկնաբանելու է` որպես ԱՅՈ». Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ և մինչև վերջ, այդ մասին են վկայում վերջին երկու օրերի իրադարձությունները։
Եվրոպական խորհրդարանում Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա ելույթը, Արցախի հիմնախնդրի մասին Ջեյ Դի Վենսին գիրք նվիրելու համար ակադեմիական կառույցի ղեկավարին աշխատանքից հեռացնելը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի դեմ Ադրբեջանի հետ համատեղ պայքարի բացահայտումը, Ալիևի հրահանգով Սահմանադրություն փոխելը և այսպես շարունակ։
Սա մեզ համար, բնականաբար, նորություն չէ, պարզապես ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին, որ Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն, յուրաքանչյուրի լռությունը կամ անտարբերությունը մեկնաբանելու է որպես ԱՅՈ՝ այս հակահայ ծրագրերին։
Նա ասելու է՝ «ժողովուրդն ինձ լիազորել է Ալիևի համար Սահմանադրություն կարել, Հայաստանում ադրբեջանական համայնք ստեղծել, Հայաստանի տարածքից նոր զիջումներ անել»։
Ուստի, այս ընտրությունները սովորական քաղաքական մրցակցություն չեն։
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգային անվտանգության և գոյութենական հարց է»:

Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
3015:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
5515:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
16214:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
10512:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11312:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
22411:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10310:30
«Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը դառնում է անխուսափելի». Արտակ Զաքարյան
10009:48