5000-ամյա «հաշվապահություն». Իրանում հնագույն բյուրոկրատիայի հսկայական արխիվ է հայտնաբերվել

Արևմտյան Իրանի Զագրոսի լեռներում հնագետները բացառիկ գտածո են բացահայտել՝ ավելի քան 7000 կավե կնիքների դրոշմներ ու հաշվառման ժետոններ։ Սա հին աշխարհի ամենախոշոր վարչական արխիվն է, որը փաստում է, որ դեռևս 5000 տարի առաջ այստեղ գործել է զարգացած տնտեսական համակարգ։ Թափե-Թյալինե բնակավայրը եղել է հզոր լոգիստիկ հանգույց, որտեղ հատվել են Միջագետքի և Իրանական սարահարթի առևտրային ուղիները։
Յուրաքանչյուր կնիք յուրօրինակ «ստորագրություն» է եղել. դրանցով կնքել են պահեստների դռները, գինու ու յուղի սափորներն ու հացահատիկի պարկերը։
Կոտրված ու պահված ամեն մի կավե «պլոմբ» ծառայել է՝ որպես անդորրագիր հնագույն հաշվապահության մեջ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ տեղացիներն առևտուր են արել առնվազն 150 տարբեր վաճառականների հետ՝ ստեղծելով ժամանակի ամենաազդեցիկ տնտեսական ցանցերից մեկը։
Չնայած հուշարձանը լուրջ վնասվել էր ապօրինի պեղումների և վարուցանքի հետևանքով, պահպանված արխիվը թույլ է տալիս վերականգնել մ.թ.ա. 3200-2800 թվականների «ոսկե դարի» կյանքը։

Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
15115:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
8313:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
7613:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
8613:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10111:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
22210:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
9509:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
10107:36