Սպասվում են տեղումներ
![]() 202 Շաբաթ, 14 մարտի, 2026 թ., 08:24 Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 14-ին՝ առանձին շրջաններում, 15-16-ին՝ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։ Երևան քաղաքում՝ Մարտի 14-ին սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ին՝ անձրևի տեսքով։ Մարտի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում՝ Մարտի 14-ին, 17-ին՝ առանձին շրջաններում, 15-16-ին՝ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ Երևան քաղաքի մարտի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 24.0°C (2023թ.) Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ: |

Ոստիկանական գվարդան ուժեր է կենտրոնացնում Ամիրյան փողոցում (տեսանյութ)
1612:30
«Քաղաքացին պետության Աստվածն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5812:18
«Թուրքական նարատիվների տարածում՝ հանրային տիրույթում»․ Էդմոն Մարուքյան
8812:00
«Հ1-յան պրոպագանդա»․ Արմենուհի Վարդանյան
8511:42
«Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր»․ Հայկ Մարության
8811:30
Անձրևի տակ պատրաստվում են Քաղաքացու օրվա միջոցառմանը (տեսանյութ)
15011:12
«Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է»․ Ռուբեն Մխիթարյան
12910:42
«Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա»․ Քիմ Քարդաշյան
19710:29


