Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում․ «Հրապարակ»
![]() 232 Շաբաթ, 14 մարտի, 2026 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «Որոշ տեղեկություններով, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է ռազմական ոստիկանության պետին և ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարությանը՝ «ռեյդ» իրականացնել զինվորականների շրջանում, պարզել՝ արդյոք բոլորն ունե՞ն վարորդական իրավունք, թե՞ կան մարդիկ, որ, օգտվելով իրենց կարգավիճակից, մեքենան վարում են առանց վարորդական իրավունքի։ Ասում են՝ մեկ-երկու նման դեպքի մասին են նախարարին զեկուցել, նա էլ որոշել է ստուգել, թե որքանով են ճիշտ այդ լուրերը: Մեր աղբյուրն ասում է, որ զինվորական համազգեստով վարորդներին պարեկները կանգնեցնում են և, կատարելով Պապիկյանի հրահանգը, ստուգում վկայականի առկայությունը: Եվ այդ գործընթացը դժգոհության ալիք է բարձրացրել զինվորականների շրջանում, որոնք էլ ահազանգել են մեզ: Նրանք նոստալգիկ հիշողությունների մեջ են ընկել, թե անցյալում ինչ հարգանք ու սեր կար զինվորականների նկատմամբ, որ անգամ ԳԱԻ-ի տեսուչներն էին զինվորական համազգեստ տեսնելիս պատիվ տալիս ու ճանապարհում իրենց, որովհետև հայրենիքի պաշտպանների նկատմամբ հարգանք կար»։ |

Ոստիկանական գվարդան ուժեր է կենտրոնացնում Ամիրյան փողոցում (տեսանյութ)
1612:30
«Քաղաքացին պետության Աստվածն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5812:18
«Թուրքական նարատիվների տարածում՝ հանրային տիրույթում»․ Էդմոն Մարուքյան
8812:00
«Հ1-յան պրոպագանդա»․ Արմենուհի Վարդանյան
8511:42
«Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր»․ Հայկ Մարության
8811:30
Անձրևի տակ պատրաստվում են Քաղաքացու օրվա միջոցառմանը (տեսանյութ)
15011:12
«Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է»․ Ռուբեն Մխիթարյան
12910:42
«Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա»․ Քիմ Քարդաշյան
19710:29
