«Ո՞ւմ ծրագրի մեջ կա կետ, որով մշակույթի միջոցով օգնելու են ազատվել «պարտվածի» բարդույթներից»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես Սովետի սերունդ եմ՝ իր լավ ու վատ կողմերով, հզոր ու մեծ երկրի:
90-անների սերունդը, թող շատ անարդար բաներ տեսած, բայց ձևավորվել ա հաղթանակած երկրում՝ կարևոր բան անձի ձևավորման համար:
Իսկ այն սերունդները, որոնք ձևավորվում են պարտված, զիջողական, Եկեղեցին և սրբությունները աղավաղվող, հայհոյանքը նորմա դարձած, Արցախ ու Արարատ մերժող երկրում.... Այ իրանց վիճակը շատ ավելի բարդ է:
Սա կարող է բուժել միայն մշակույթը: Այո, մշակույթը: Երբ «Արարատ-73» (ոչ կատարյալ) ֆիլմից հետո լսում էի անվերջ «շնորհակալություն հաղթանակի համար» բառերը մարդկանցից, ում համար ֆուտբոլը շատ հեռու ու անհասկանալի բան է, ես հասկացա՝ «հաղթանակի մասինը» կարևոր է:
Իշխանությանն ասելու նոր բան չունեմ: Հարգելի ընդդիմադիր ուժեր՝ նոր ձևավորվողից մինչև արդեն հաղթած: Ո՞ւմ ծրագրի մեջ կա մի կետ, որով մշակույթի միջոցով որպես պետական ծրագիր օգնելու եք այ էդ սերունդներին ազատվել «պարտվածի» բարդույթներից»։

Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
3015:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
5515:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
16214:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
10512:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11312:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
22411:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10310:30
«Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը դառնում է անխուսափելի». Արտակ Զաքարյան
10009:48