Թուրքիայում ռեժիսորին դատում են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ ցուցադրելու համար

Թուրքիայում դատական գործընթաց է սկսվել ռեժիսոր Ռոժհիլաթ Աքսոյի դեմ այն բանից հետո, երբ նա ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ։ Գործը հարուցվել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը վերաբերում է «թուրք ազգին կամ պետությանը վիրավորելուն»։
Դատախազության տվյալներով՝ Աքսոյը 2024 թ․ դեկտեմբերի 17-ին Դիարբեքիրի մշակութային կենտրոնում կազմակերպել է անիմացիոն վավերագրական «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը ներկայացնում է 1915 թ․ իրադարձությունները և պատմում է ցեղասպանությունից փրկված Ավրորա Մարդիգանյանի պատմությունը։
Մեղադրանքի համաձայն՝ ֆիլմում 1915 թ․ դեպքերը ներկայացվում են՝ որպես «ցեղասպանություն», իսկ Օսմանյան իշխանությունների գործողությունները՝ որպես բռնություն հայ բնակչության նկատմամբ։
Իր պաշտպանական ելույթում Աքսոյը հայտարարել է, որ ֆիլմի ցուցադրությունը գտնվում է խոսքի ազատության շրջանակում, և ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Գործը քննվում է Դիարբեքիրի առաջին ատյանի քրեական դատարանում։ Դատական նիստը հետաձգվել է, և հաջորդ լսումը նախատեսված է 2026 թ․ ապրիլի 6-ին։
Փորձագետների խոսքով՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը բազմիցս օգտագործվել է լրագրողների, գրողների և մտավորականների դեմ, հատկապես այն դեպքերում, երբ նրանք խոսել են Հայոց ցեղասպանության կամ այլ զգայուն պատմական թեմաների մասին։

Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
3015:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
5515:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
16214:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
10512:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11312:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
22411:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10310:30
«Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը դառնում է անխուսափելի». Արտակ Զաքարյան
10009:48