«Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում». Էդմոն Մարուքյան
![]() 142 Կիրակի, 15 մարտի, 2026 թ., 19:36 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը յութուբյան իր էջերում տարածած տեսանյութում անդրադարձել է օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, որտեղ վերջինը նշում էր, թե ՀՀ–ում գործող քաղաքական ուժերը երկու խմբի են բաժանվում՝ ուժեր, որոնք ուզում են Հայաստանը պատերազմի տանել, և «Քաղաքացիական պայամանգիր», որն ուզում է խաղաղություն բերել։ «Հայաստանի ղեկավարը, երբ ասում է՝ անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, դրանով, ըստ էության ցուցմունք է տալիս ՀՀ պետականության դեմ, իբրև՝ իր երկիրն է կոնֆլիկտ հրահրել։ Նա համարում է, որ Հայաստանն է կոնֆլիկտ հրահրել։ Մինչդեռ սա ադրբեջանական թեզ է։ Իրականությունն այն է, որ ՀՀ–ն կոնֆլիկտ չի հրահրել։ Ադրբեջանը վարել է քաղաքականություն, որն ուղղված է եղել սովետական միության տարածքում բնակվող հայերի դեմ: ՀՀ Սահմնադրությունից անկախության հռչակագրին հղումը հեռացնելով, Փաշինյանը մայր փաստաթղթից հանում է ՀՀ ծննդականը։ Փաշինյանը ժողովրդին շանտաժ է անում, ասում է՝ ով իմ հետևից չգա, ուրեմն պատերազմ է ուզում, և այդ շանտաժի արդյունքում վերացնում է ՀՀ անկախության հենքը։ Փաշինյանը երկիրը տանում է ազգակործան պրոցեսի: Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում»,–ասել է Էդմոն Մարուքյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Սրանից ուժեղ հայ երեխաներին թշնամի՝ ես չեմ տեսել»․ Շպռոտ
6612:12
«Փորձաքննություն չի նշանակվել․ ոչ մասնագետի համար էլ ակնհայտ է՝ սա Բագրատ Սրբազանի ձեռագիրը չէ». Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
5212:06
«Ավելի եղկելի կադր թերևս չկա»․ Արմեն Հովասափյան
6711:54
Թրամփն անձամբ է ընդունել McDonald's-ից պատվերը և առաքիչին 100 դոլար թեյավճար թողել (տեսանյութ)
12611:39
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով պաշտպանների ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
10511:12
Ալեն Սիմոնյանը ծաղկեփնջով մոտեցավ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
12511:00
Որպես անհետ կորած որոնվող Գրիգոր Հակոբյանը հայտնաբերվել է
13110:36
«Ու մենք էս ամեն ինչը թույլ ենք տալու մարսի՞»․ Սաթիկ Սեյրանյան
17610:24
