«Հեզբոլլահը» հայտարարել է, որ Քուվեյթում չունի ռազմական ստորաբաժանումներ կամ գաղտնի բջիջներ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հանձնառու է Քուվեյթի հետ հնարավոր ամենաջերմ հարաբերություններին և ձգտում է պահպանել կայունությունը Պարսից ծոցի պետությունում։ Այս մասին ասվում է նրա պաշտոնական աղբյուրի հայտարարության մեջ, որը տարածվել է X-ում։
«Հեզբոլլահը» բազմիցս և միանշանակ հայտարարել է, որ Քուվեյթում չունի գաղտնի բջիջներ կամ ռազմական կազմավորումներ, նշվում է հայտարարության մեջ։
Իր հայտարարության մեջ շիական կազմակերպությունը կտրականապես հերքում է Քուվեյթի Ներքին գործերի նախարարության մեղադրանքները Քուվեյթում դիվերսիոն բջիջների հետ կապերի մասին։ «Այս մեղադրանքները անհիմն են և կազմում են բացարձակապես անընդունելի հորինվածք», - ընդգծվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Քուվեյթի Ներքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ էմիրության անվտանգության ծառայություններին «հաջողվել է բացահայտել և ձերբակալել արգելված «Հեզբոլլահ» կազմակերպության հետ կապված ահաբեկչական խմբավորում»։ Հետաքննությունը պարզել է, որ խումբը փորձում էր «անկայունացնել իրավիճակը և քաղաքացիներին հավաքագրել դիվերսիաներին մասնակցելու համար»։ Ձերբակալվել են խմբին պատկանող 14 Քուվեյթի քաղաքացի և 2 Լիբանանի քաղաքացի։
Երեքշաբթի օրը Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց «եղբայրական Քուվեյթի դեմ ահաբեկչական դավադրությունը և դրանում «Հեզբոլլահի» ներգրավվածությունը»։ Նախարարությունը հայտնեց Լիբանանի իշխանությունների պատրաստակամությունը համագործակցելու հետաքննությանը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
7007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
11704:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
141Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
140Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
136Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
202Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
208Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
99Երեկ, 22:00