«Երբ մտածել ենք, որ կա երաշխավոր, նրա միջոցով խնդիրը լուծենք, դա մեզ բերել է էսկալացիայի»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանն ունեցել է անվտանգության երաշխավոր, որի պարտավորությունները դե յուրե շատ հստակ և շատ մանրակրկիտ ձևակերպված են եղել, բայց այդ մեխանիզմը չի աշխատել»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինանը՝ ընդգծելով՝ նման մեխանիզմները չեն աշխատում և պատմությունը, այդ թվում հայ ժողովրդի պատմությունը դա է ցույց տվել։ «Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվել է միայն ու միայն այն պատճառով, որ մենք հույսներս դրել ենք ոչ թե երաշխավորի, այլ ինքներս մեզ վրա։ Դա համարել ենք մեր խնդիրը, մեր լուծելու խնդիրը։
Եվ ընդհակառակը, երբ որ մեր մտածողությունը եղել է երաշխավորային, պայմանական ասած, մենք մտածել ենք, որ ահա կա երաշխավոր և նա պիտի լուծի հարցերը, կամ մենք այդ հարցերը պետք է լուծենք նրա միջոցով, ամեն անգամ դա մեզ բերել է էսկալացիայի, սրման, դա բերել է պատերազմի, կորուստների։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատել ենք ծանր կորուստների գնով, բայց մենք դուրս ենք եկել պատմական նոր հանգրվան, մենք գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով, և բոլոր նրանք, ովքեր ուզում են բացել խաղաղության վերանայման դուռը, անխուսափելիորեն մեզ հրում են, մեզ փորձում են հրել զարգացման ժամանակաշրջանից դեպի գոյատևման ժամանակաշրջան։

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
8203:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
8201:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
10300:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
18000:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
101Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
113Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
114Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
121Երեկ, 17:24