Իսրայել Կացն սպառնացել է Իրանին

Իսրայելը «տասնամյակներով» հետ կտանի Իրանը, եթե իրանական բանակը շարունակի ռմբակոծել իսրայելական քաղաքները, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն Արադում հրթիռային հարձակման վայր այցելության ժամանակ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել։
Պաշտպանության նախարարը, մեղադրելով Թեհրանին Իսրայելում քաղաքացիական բնակչության կենտրոնները դիտավորյալ թիրախավորելու մեջ, հայտարարել է. «Եթե սա շարունակվի, մենք անպայման Իրանին այնպիսի ծանր հարված կհասցնենք, որ այն տասնամյակներով հետ կնահանջի»։
Կացը պնդել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «դիտավորյալ ռմբակոծում է բնակեցված տարածքները»՝ Իսրայելի կառավարությանը պատերազմը դադարեցնելու համար ճնշում գործադրելու համար։ «Դա տեղի չի ունենա», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, այցելելով Արադում հրթիռային հարձակման վայրը, հայտարարել է, որ Իրանի դեմ «Առյուծի մռնչյուն» գործողության սկզբից ի վեր իսրայելական զորքերի շրջանում իրանական հարձակումների հետևանքով զոհեր չեն եղել. «Իրանական կրակի բոլոր զոհերը, առանց բացառության, քաղաքացիական անձինք են»։ Այս պարզ փաստից կարելի է հասկանալ ռազմավարությունը։ Ռեժիմի ռազմավարությունն է՝ թիրախավորել քաղաքացիական անձանց՝ քաղաքացիական զոհերի թիվը մեծացնելու համար…»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
11210:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
10509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
147Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
159Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
153Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
270Երեկ, 22:01