Ամերիկյան «Ջերալդ Ռ. Ֆորդ» ավիակիրը հասել է Հունաստանի ռազմաբազա՝ վերանորոգման նպատակով

Ամերիկյան «Ջերալդ Ռ. Ֆորդ» ավիակիրը երկուշաբթի օրը կանգ է առել հունական Կրետե կղզու Սուդա ծոցում՝ Կարմիր ծովից դուրս գալուց հետո, որտեղ այն տեղակայվել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության շրջանակներում։
Հրապարակման համաձայն՝ ավիակիրը ժամանել է բազա՝ վերանորոգման և մարտի 12-ին նավի վրա տեղի ունեցած խոշոր հրդեհի հանգամանքների հետաքննության համար։
ԱՄՆ-ի ռազմածովային ինստիտուտի տվյալներով՝ հղում անելով ռազմածովային ուժերի աղբյուրին, ավիակիրը մեկ շաբաթից ավելի չի մասնակցի Իրանի դեմ հատուկ գործողություններին:
Մարտի 12-ին հայտնել ենք, որ նավի հետևի լվացքատանը բռնկված հրդեհը տևել է ավելի քան 24 ժամ, մինչև այն լիովին մարվել է։ Աղբյուրը նշել է, որ հրդեհը խաթարել է նավի ամբողջ գործունեությունը։ Հրդեհի մասին նախնական հաղորդագրությունները ցույց են տվել վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությունը բազայի մակարդակում։
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում վիրավորվել է երեք նավաստի։ Ավելի քան 200 նավաստի բժշկական օգնություն են ստացել ածխածնի մոնօքսիդով թունավորման պատճառով։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
11210:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
10509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
147Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
159Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
153Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
270Երեկ, 22:01