Գյուղ, որտեղ Կոմիտասը գրի է առել «Լոռվա գութաներգ»-ը. մի քանդակի պատմություն

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի տարածքում կարելի է տեսնել եզան մեծադիր մի քանդակ, որի բացումը տեղի է ունեցել անցյալ տարի: Քանդակագործ Սասուն Մարգարյանի կերտած «Եզո» անունով այս քանդակը պատահական չի հայտնվել հենց այս գյուղում, այն ունի իր նախապատմությունը, որը սկիզբ է առնում 20-րդ դարի սկիզբից, երբ Կոմիտաս վարդապետը Գևորգյան ճեմարանի իր աշակերտ՝ վարդաբլուրցի Ավետ Տեր-Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Վարդաբլուր և գրի առել ամենանշանավոր գութաներգերից մեկը՝ «Լոռվա գութաներգը»:
Երգի գրառման հետ կապված հետաքրքիր հիշողություն է պահպանվել և հասել մեզ: Վարդաբլուրում Կոմիտաս վարդապետը հյուրընկալվել էր գյուղացիներից մեկի տանը։ Երեկոյան տանտիրոջը խնդրում է երգել գութաներգը, որպեսզի գրառի, սակայն վերջինս կտրականապես մերժում է։
Կոմիտասը չի հասկանում մերժման պատճառը, իսկ առավոտյան, երբ գյուղացին եզը գոմից դուրս հանելու ժամանակ սկսում է մեղեդին երգել, վարդապետը արագ գրի է առնում։
Հարցին, թե ինչո՞ւ երեկոյան մերժեց երգել, գյուղացին բացատրում է, թե՝ «երեկոյեան եզը յոգնած վերադարձած էր դաշտէն եւ, եթէ ինքը երգէր, անասունին կը թուէր, թէ լոյսը բացուած է, եւ ան նորէն աշխատանքի կը դառնար»:
Կոմիտասն առավոտյան լսում է մեղեդու սկիզբը, շարունակությունը գրի է առնում դաշտի մեջ, հետագայում մշակելով և երաժշտական կատարելության հասցնելով իր նշանավոր հորովելը՝ «Լոռվա գութաներգ»-ը:

Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
2810:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
6509:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
6909:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
7209:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
7008:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13800:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
220Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
133Երեկ, 23:12