«Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին՝ անվերապահ կատարելով նրա պահանջները». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լո-գի-կա...
Մինչ օրս որևէ մի ուժ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, որ ընտրվելով՝ պատերազմ է հայտարարելու Ադրբեջանին ու Արցախը ազատագրելու։ Անգամ Վարդենիս-Ջերմուկի օկուպացրած հատվածների՝ պատերազմով ազատագրելու մասին որևէ մի ուժ չի հայտարարել։
Բոլորը հայտարարել են միայն, որ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԵՆ միակողմանի զիջումների ընթացքը։
Հետևաբար, սեպտեմբերին ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ՝ եթե նոր իշխանությունը ԴԵՄ ԿԱՆԳՆԻ Ադրբեջանի նոր հարձակումներին ու պահանջներին։
Սա նշանակում է՝ Նիկոլի իշխանությունը խոստացել է ԴԵՄ ՉԿԱՆԳՆԵԼ Ադրբեջանին՝ անվերապահ կատարելով վերջինիս անվերջանալի պահանջները, քանի որ ՄԻԱՅՆ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ կարող է հայտարարել՝ իրենց օրոք պատերազմ չի լինի, այլոց դեպքում՝ կլինի։
Իսկ այդ պահանջները կարող են լինել «Զանգեզուրի միջանցքից» մինչ Կոնդը ադրբեջանական մշակույթի կենտրոն հռչակելը, մինչ 400,000 ադրբեջանական զանգվածների տեղափոխումը ՀՀ, և այսպես շարունակ, մինչ ՀՀ-ի իսպառ վերացումը և հայ ժողովրդի՝ սեփական Հայրենիքում բնաջնջման գործընթացի ավարտը։
Հ.գ. Ի դեպ, Ադրբեջանի մի շարք խայտառակ ու ստորացուցիչ պահանջներ արդեն իսկ կատարման ընթացքի մեջ են, և այսօրվա «խաղաղությունը» հենց այդ դավադիր գործընթացն իրականացնելու հնարավորության տրամադրում է սոսկ, որը տրվել է Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի կողմից»:

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
8616:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
7515:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
9915:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
22114:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
12112:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
12212:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
26211:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10910:30