«Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները և առաջ է մղելու սեփական պայմանները»․ Վարդան Ոսկանյան
![]() 109 Այսօր, 21:42 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Երեկ գրել էի, որ, ամենայն հավանականությամբ, Պակիստանի միջոցով Իրանին են փոխանցվել ամերիկյան առաջարկներ պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ, և որևէ բանակցություն իրականում չկա։ Այսօր կրկին տարբեր աղբյուրների համադրումից պարզ է դառնում, որ 15 կետից բաղկացած նման առաջարկներ հենց Պակիստանի միջոցով փոխանցվել են։ Բացի սրանից՝ ենթադրվել է, որ դրանք ուղիղ հանդիպման միջոցով պետք է քննարկվեին ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսի և Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի միջև Իսլամաբադում։ Թեև իրանական կողմից այս ամենին հստակ պաշտոնական արձագանք չկա, բայց իրանական պետական հեռուստաալիքները քիչ առաջ, հղում անելով, անանուն իրանական պաշտոնական աղբյուրի, նշել են, որ Իրանը միայն իր պայմաններով է կողմ պատերազմի դադարեցմանը, և այդ պայմաններից մեկը Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանական ինքնիշխանության հաստատումը պետք է լինի։ Կարծես թե արդեն գրեթե կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները, և առաջ է մղելու սեփական պայմանները»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը»․ Վարդան Ոսկանյան
3322:48
«Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները և առաջ է մղելու սեփական պայմանները»․ Վարդան Ոսկանյան
9821:42
«Մի՛ փորձեք մեր հողը պաշտպանելու մեր վճռականությունը»․ Իրանի խորհրդարանի խոսնակ
12621:39
«Փաշինյանի հրեշավոր խոստովանությունը․ 2020-ի պատերազմը՝ գիտակցված ընտրություն»․ Սուրեն Սուրենյանց
10221:18
«Էդ որ ասում են՝ հարուստ ենք, «Ռենջ Ռովեր» ենք քշում․ կյանքում մի կոպեկ փող ինքնուրույն աշխատած չկաք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12420:00
«Մենք գիտակցված զոհողության գնացել ենք 2020 թ․, արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13519:52
«Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
18319:24
«Փախած էլիտաները պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես ՀՀ և ԼՂ ժողովրդին պատանդ պահածներ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
22419:06
