«Կիպրոսի խնդիրը Թուրքիայի ազգային խնդիրն է». Հուլուսի Աքար
![]() 260 Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ., 20:06 Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ և նախկին ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ)։ Լրագրողների հետ զրույցում Աքարը տեղեկացրել է այդ երկրի վարչապետի և նախագահի հետ սպասվող շփումների մասին: Աքարը տեղեկացրել է նաև, որ օրակարգում լինելու է Կիպրոսի հարցը և դրա շուրջ տիրող իրավիճակը, ապա հայտարարել. «Կիպրոսի խնդիրը Թուրքիայի Հանրապետության համար ազգային խնդիր է և դրանում փոփոխություն ու շեղում չկա»: Բացի այդ, նախկին ՊՆ ղեկավարի պատվիրակությունը մայրաքաղաք Նիկոսիայում այցելել է կիպրոսցի թուրքերի առաջնորդ Ֆազիլ Քյուչյուքի և ինքնահռչակ հանրապետության հիմնադիր նախագահ Ռաուֆ Դենքթաշի հուշահամալիրներ։ Աքարն ընդգծել է, որ կիպրոսցի թուրքերի անվտանգությունն ու բարեկեցությունը կարևոր են Թուրքիայի համար՝ վստահեցնելով, որ Անկարան շարունակելու է աջակցությունը, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Հիշեցնենք, որ Թուրքիան 1974-ի հուլիսի 20-ին ներխուժել էր Կիպրոս և օկուպացրել կղզու հյուսիսային մասը՝ պատճառաբանելով, թե պաշտպանում է կիպրոսցի թուրքերին։ Այդ տարածքում ստեղծվել էր Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը մինչ օրս ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։ Թուրքական զորքերը առ այսօր տեղակայված են այնտեղ։ |

Գարեգին Նժդեհի փողոցում և Կինոհայրենիքի խաչմերուկում երթևեկությունը կաթվածահար է (տեսանյութ)
6411:30
«Աքլորը որ ընկնում ա հավի հետևից ի՞նչ ա մտածում»․ «նիցենզուրնի բան չասես»․ քաղաքացու և Փաշինյանի զրույցը (տեսանյութ)
8611:24
«Էս պետք չի ստեղ պահել, պահեստում դրեք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9811:06
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է ձեռ առնել կենսաթոշակառուներին»․ Ոսկան Սարգսյան
10310:54
«Սա հերթական անգամ բացահայտում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը»․ Արմեն Հովասափյան
8410:36
«Սկզբում ջրահեռացումն են կառուցում, հետո ասֆալտ փռում, ա՛յ․․․»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
7210:18
Նիկոլ Փաշինյանը թոշակառուներին կոչ է անում «հավաքած գումարով ճամփորդել» (տեսանյութ)
15610:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13008:24
