ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել. «Հրապարակ»
![]() 116 Այսօր, 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Չնայած ՔՊ-ականները վերջին օրերին դիվոտած արձագանքում են ընդդիմության քննադատություններին, և երեկ էլ Արարատ Միրզոյանը հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմությունը խաղաղության պայմանագրի մասով «երաշխավորացավ է կպել», սակայն ընդամենը 3 տարի առաջ, դեռևս մորուքով Փաշինյանը Հ1-ում բառացի ասել էր․ «Եթե երաշխավոր չլինի, խաղաղության պայմանագիր կնքելուց 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել»։ Միրզոյանը նախօրեին մուննաթ էր գալիս․ «Հիմա էլ ընդդիմադիրներն ունեն նարատիվներ, այդ թվում՝ Ղարաբաղ հետ բերելու․․․ որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը: Նոր նրբերանգ է մտել վերջին օրերին՝ խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված: Երաշխավորներն առհասարակ հետապնդում են իրենց շահը: Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում, նաեւ իր զինվորների արյունը չի թափում եւ այլն: 2-րդը․ մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված, երաշխավորների խմբի կողմից երաշխավորված եւ կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ, ընդ որում, հետաքրքրաբար, խախտվել են երաշխավորների կողմից»։ Սլաքներն ուղղում էին ՌԴ-ի կողմը, թեև անունը չեն տալիս։ Մեր տեղեկություններով, խաղաղության պայմանագրի նախնական փաստաթղթում եղել է երաշխավորի մասին կետ, սակայն հանվել է Ալիևի պահանջով, ինչից հետո ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել»: |

«Պատերազմը չի պայմանավորվում մեկ անձի ընտրվելով կամ չընտրվելով»․ Սուրեն Սարգսյան
3310:36
«Ընտրում ենք ՀՀ վարչապետի թեկնածու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6710:24
Ընթանում է ՔՊ ընտրական ցուցակի հաստատման 2-րդ փուլի քվեարկությունը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7310:18
«Նիկոլ Փաշինյանը ողորմելի ջանքեր է գործադրում՝ պատասխանատվությունից խուսափելու համար»․ ՀԱԿ
8310:12
«Մենք կայացած կուսակցություններ չունենք»․ Տիգրան Դավուդյան
8509:30
«10 օրով հետաձգում եմ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացումը»․ Թրամփ
16409:25
ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել. «Հրապարակ»
10609:12
«Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու». «Հրապարակ»
9409:06
