«ՆԳՆ-ն թաքցրել է ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրենի աշխատասենյակում կատարված դանակահարությունը». Սյուզի Բադոյան

Դանակահարության միջադեպ է գրանցվել Արմավիրի ՀԷՑ մասնաճյուղի տնօրենի աշխատասենյակում, ինչի մասին ՆԳՆ չի հաղորդել։ Մեզ հայտնի տվյալներով՝ մարտի 23-ին Նորապատի բնակիչն իր տան պարբերական հոսանքազրկումից հետո զայրացած վերցնում է դանակը ու գնում Արմավիրի ՀԷՑ մասնաճյուղ՝ նորանշանակ տնօրեն, նախկին ԱԱԾ-ական Սողոմոն Սարգսյանից բացատրություն պահանջելու։
Դանակից սարսափած տնօրենը հավար է քցում շենքով մեկ, գոռոց-բղավոցներց վրա են հասնում ՀԷՑ աշխատակիցները:
Դանակը ձեռքին տղամարդը զայրույթով աջ ու ձախ հարվածներ է հասցնում, վնասում է շեֆին իրենից պաշտպանող ՀԷՑ ինժեներին ու ևս մեկ աշխատակցի։
Ինժեներ Եղիշե Սրեյանին ձեռքի վնասվածքով տեղափոխում են հիվանդանոց, Արմավիրի հիվանդանոցից ստացած ահազանգից հետո բերման է ենթարկվել դանակով «զինված» տղամարդը, ով ազգությամբ եզդի է, ունի անչափահաս երեք երեխա։
Իսկ թեթեւ վնասվածք ստացած ՀԷՑ մյուս աշխատակիցը խուսափել է հիվանդանոց դիմելուց՝ բնակիչների խոսքով՝ ավելորդ անգամ քննչական-ցուցմունքներից, քաշքշուկից խուսափելու համար։
ՆԳՆ-ից հաստատեցին իմ տեղեկությյունը՝ հայտնելով, որ տղամարդը ձերբակալված է, վարույթ է նախաձեռնված։
Իսկ ինչ վերաբերում է այս միջադեպի մասով ինֆորմացիան կոծկելուն՝ պատճառաբանեցին, թե ինչ ամեն օր բոլոր դանակահարությունները չեն հաղորդվում, սա մարտավարություն է։
Հավանաբար, այնքան շատ են Հայստանում սառը զենքի գործադրմամբ միջադեպերն այսօր, որ իսկապես նպատակ կա կոծկելու, չհաղորդելու դրանց մեծ մասը, որպեսզի նախընտրական շրջանում իշխանության ջանքերով նկարած ուրախ Հայաստանի պատկերը չփչացնեն, որ մեր համաքաղաքացիները այդքան խորությամբ չզգան սարսափազդու իրականության ծանր դոզան, ինչպես որ կա իրականում»։

5 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում
11410:40
ԱԹՍ-ն հարվածել է ՌԴ Տամբովի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
19609:58
«250 մետր գլորվելով՝ Volkswagen Touareg-ը հայտնվել է ձորում»․ Գագիկ Շամշյան
9209:36
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վալյա Հովագիմյանի մարմինը
196Երեկ, 18:00
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 20 երեխա է զոհվել (տեսանյութ)
399Երեկ, 13:05
Ֆլորիդայի ափերի մոտ անսովոր երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)
482Երեկ, 10:23
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին
299Երեկ, 09:54
Կրակոցներ՝ Լոռու մարզում. կա վիրավոր
209Երեկ, 00:06