Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ուռճացած աշխատակազմ և թափուր հաստիքներ Տավուշի մարզպետարանում». Ոսկան Սարգսյան

«Ուռճացած աշխատակազմ և թափուր հաստիքներ Տավուշի մարզպետարանում». Ոսկան Սարգսյան
93
Այսօր, 03:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուռճացած աշխատակազմ և թափուր հաստիքներ Տավուշի մարզպետարանում
Տավուշի մարզպետարանում բազում թափուր հաստիքներ կան, որոնք երկար ժամանակ է, որ չեն համալրվում։ Մարտի 12-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ կատարել․ «Մարտի 12-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմը քանի՞ աշխատող ունի, այդտեղ քանի՞ թափուր հաստիք կա, դրանք համալրելու համար ինչո՞ւ մրցույթներ չեն հայտարարվում» ։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «2026թ․ մարտի 12-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում առկա է 76 հաստիք, որից 10 հաստիք թափուր է։ Թափուր հաստիքները համալրելու համար պարբերաբար տրվում է հայտարարություններ՝ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով»։ Հասկանալի չէ, թե ինչու այդ հայտարարությունները չեն զետեղում նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքում, որպեսզի Տավուշի մարզի բնակիչները իրազեկվեն այդ մասին, հնարավորության դեպքում դրանք զբաղեցնեն։ Տավուշի մարզպետի աշխատակազմն անմիջական կերպով կառավարում է միայն մարզի հանրակրթական դպրոցները (բացի ավագ դպրոցները և վարժարանները) և մարզի գյուղական բնակավայրերի պետական բժշկական հիմնարկները։ Մարզպետարանը դրանք կառավարում է համապատասխան նախարարությունների՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու առողջապահության նախարարությունների հետ համատեղ։ Ընդամենը 2 ոլորտ համակառավարելու համար Տավուշի մարզպետի աշխատակազմն ունի 76 հաստիք,որից 66-ը զբաղեցված է։ 2018-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մարզպետարանները պետբյուջեի համար ավելորդ բեռ էր համարում, ցանկանում էր դրանցից ազատվել, սակայն դա տեղի չունեցավ։ Մարզպետարանները շարունակում են մնալ մարզերում իշխանության ամրապնդման գործիքներ։ Պետական կառավարման արդյունավետության տեսանկունից մարզպետարանների անհրաժեշտությունը չկա, քանզի խոշորացված համայնքները կարող են առանց միջնորդ օղակի՝ մարզպետարանների անմիջականորեն հարաբերվել․ համագործակցել կառավարության հետ։ 2018թ․ ապրիլին Ն․ Փաշինյանը Իջևանում կայացած բազմամարդ հանրահավաքում հայտարարեց, որ նոր Հայաստանում պաշտոնների չեն նշանակվելու խնամի-ծանոթ-բարեկամ(ԽԾԲ) սկզբունքով, սակայն ՔՊ-*ական իշխանության օրոք կադրային նշանակումների մեծ մասը հենց այդ սկզբունքով է արվում։ Տավուշի մարզն ունի 4 խոշոր համայնք՝ Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ։ Սակայն Տավուշի մարզպետի աշխատակազմի բոլոր աշխատողները Իջևան համայնքի բնակիչներ են, կարելի է այն կոչել՝ Իջևանի մարզպետարան, ոչ թե՝ Տավուշի մարզպետարան։ Ի տարբերություն Տավուշի մարզպետարանի, պետական այլ հիմնարկների՝ ԴԱՀԿ-ի, Պետական ռեգիստրի Տավուշի մարզային բաժիններում աշխատում են ոչ միայն Իջևանի, այլ նաև մարզի Բերդ, Նոյեմբերյան համայնքների բնակիչներ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան