Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«ԵՊՀ-ն «սավառնում է» սորոսական երազներում». Կարեն Հեքիմյան

«ԵՊՀ-ն «սավառնում է» սորոսական երազներում». Կարեն Հեքիմյան
79
Այսօր, 02:06

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՊՀ-ն «սավառնում է» խորհրդային, կներեք, սորոսական երազներում:

1924 թվականից մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը լույս էր տեսնում «Հայաստանի աշխատավորուհի» հանդեսը: Այն հրատարակում էր ՀԽՍՀ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեն: Խորհրդային տարիներին ամսագրերում, մասնավորապես՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, ընդունված էր ներկայացնել բանվորուհիների և հատկապես կթվորուհիների կենսագրություններն ու ձեռքբերումները: Ենթադրենք՝ ինչպես է կթվորուհին երեք տարում կովերից կթել այն ծավալի կաթը, որը նախատեսված էր կթել հինգ տարում:
ԵՊՀ-ն ազդարարում է, որ ԵՊՀ-ում տեղի կունենա «Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» թերթի շնորհանդեսը: ԵՊՀ-ից տեղեկացնում են, որ թերթում կքննարկվեն «մեր իրականության մեջ կանանց, ինչպես նաև համակարգայնորեն անտեսված խմբերի խնդիրները»: Իսկ ովքե՞ր են «իրականության մեջ կանայք» կամ այդ ի՞նչ «անտեսված խմբերի» մասին է խոսքը: Ըստ էության, խոսքն իրական և անտեսված կանանց մասին է:
Տրամաբանորեն՝ նրանք բանվորուհիներն ու կթվորուհիները չեն:
Եվ, ուրեմն, ողջունենք «Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» թերթի հիմնադիրներին և մաղթենք, որ նրանք կարողանան կովերից, կներեք, սորոսներից երեք տարում «կթել» այն չափի գումարը, որը նախատեսված էր «կթել» հինգ տարում»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան