Կիրակի, 29 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Եթե գերնպատակը Նիկոլի հեռացումն է, ինչո՞ւ չեն համախմբվում Կարապետյանի շուրջ»․ Սամվել Ֆարմանյան

«Եթե գերնպատակը Նիկոլի հեռացումն է, ինչո՞ւ չեն համախմբվում Կարապետյանի շուրջ»․ Սամվել Ֆարմանյան
113
Երեկ, 23:06

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերս ասում ենք՝ Քոչարյանը մեկ անգամ ևս օգնում է Նիկոլին վերարտադրվել:
2.) Քոչարյանն ասում է՝ մենք ընդդիմադիր դաշտում երկրորդ-երրորդ ուժն ենք ու հաստատ անցնելու ենք խորհրդարան:
Հիմա, խնդրո ելակետային առարկան ո՞րն է. հունիսի 7-ին Նիկոլի վերարտադրությունը կանխելը, թե՞ խորհրդարանում փոքր ֆրակցիա ունենալը կամ ընդդիմադիր ձայներ փոշիացնելը: Ո՞րը...
Հ.Գ. Սամվել Կարապետյանն այսօր ընդդիմադիր դաշտում ունի ամենամեծ վարկանիշը: Եթե բոլորի գերնպատակը, ինչպես իրենք են ասում, Նիկոլի հեռացումն է, բացատրե՜ք ինձ քաղաքականության կեղծ մարգարեներ, ի՞նչն է խանգարում մյուս բոլոր ընդդիմադիր ուժերին, հոսանքներին, առաջնորդներին ու անհատներին համախմբվել Կարապետյանի շուրջ ու լուծել այդ գերհարցը: Թե՞ կասկածում եք, որ միացյալ ընդդիմություն-գերեզմանափոր ընտրության դեպքում հարցը լուծվելու է մինչև քվեարկությունը: Միգուցե նպատակի հարցո՞ւմ են նիկոլություն անում: Հը՞»:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան