Կիրակի, 29 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ավելի քան 500 ամերիկացի զինվորականների ծանր կորուստներ` Մերձավոր Արևելքում»․ Փույա Հոսսեինի

«Ավելի քան 500 ամերիկացի զինվորականների ծանր կորուստներ` Մերձավոր Արևելքում»․ Փույա Հոսսեինի
146
Այսօր, 00:12

«Իրան-Հայաստան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ավելի քան 500 ամերիկացի զինվորականների ծանր կորուստներ Մերձավոր Արևելքում.

«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի մամուլի քարտուղար.
​«Մենք նախկինում զգուշացրել էինք, որ ամերիկյան ագրեսոր բանակը, Իրանի Զինված Ուժերի հզոր հարձակման և տարածաշրջանում իրենց ռազմակայանների ոչնչացման պատճառով՝ դիմել է փախուստի և թաքնվում է ռազմակայաններից դուրս։
​Վերջին ժամերի ընթացքում հայտնաբերվել և ԻՀՊԿ Օդատիեզերական ու Ռազմածովային Ուժերի հերոսների կողմից՝ բարձր ճշգրտության հրթիռների ու անօդաչու սարքերի միջոցով՝ հարձակման են ենթարկվել նրանց երկու թաքստոցները Դուբայում։
Առաջին թաքստոցում թաքնված էին ավելի քան 400, իսկ երկրորդում՝ ավելի քան 100 զինվորական։ Նրանք կրել են չափազանց ծանր կորուստներ։
​Արդեն ժամեր շարունակ շտապօգնության մեքենաները տեղափոխում են ամերիկացի հրամանատարների ու զինվորների դիակներն ու վիրավորներին։
​Թրամփը և ամերիկյան բանակի հրամանատարները պետք է լավ հասկացած լինեն, որ տարածաշրջանը վերածվելու է ամերիկացի զինվորների գերեզմանատան, և նրանք այլ ելք չունեն, քան հանձնվել իսլամի քաջ մարտիկների և Իրանի հերոս ժողովրդի աստվածային կամքին»։

Աղբյուրը`   Փույա Հոսսեինի