Փենթագոնն աշխատանքից ազատել է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետին

2060
Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ., 11:20
Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն աշխատանքից ազատել է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Ռենդի Ջորջին, հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարարությունը՝ առանց պատճառները նշելու։
«Գեներալ Ռենդի Ջորջն անմիջապես կհեռանա ԱՄՆ բանակի 41-րդ շտաբի պետի պաշտոնից։ Պատերազմի նախարարությունը շնորհակալություն է հայտնում գեներալ Ջորջին մեր երկրին ծառայելու համար»,- ասվում է հայտարարության մեջ, որը X-ում հրապարակել է Փենթագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը։
CBS News-ի հաղորդմամբ՝ աշխատանքից ազատվել են նաև երկու այլ բարձրաստիճան սպաներ՝ գեներալ Դեյվիդ Հոդնը, որը ղեկավարում էր բանակի վերապատրաստման և վերափոխման հրամանատարությունը, և գեներալ-մայոր Ուիլյամ Գրինը, որը ղեկավարում էր հոգևոր կորպուսը։

Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
11315:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
7413:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
6613:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
7913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9811:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
20910:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
9309:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
9907:36