Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Կայսրության «ուղեղում» ինչ-որ բան այն չէ»․ Հովհաննես Քոչարյան

«Կայսրության «ուղեղում» ինչ-որ բան այն չէ»․ Հովհաննես Քոչարյան
98
Այսօր, 16:48

Փաստաբան Հովհաննես Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի պահ ընդունենք, որ Հայաստանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս և Պրահայի հայտարարությունից սկսած էլ Արցախի հարցը դարձել է Ադրբեջանի ներքին հարցը. ընդունենք։ Եվ ինչ՝ սրա տրամաբանական ու անխուսափելի հետևանքն արցախահայության՝ մոլորակի ամենառուսամետ բնակչության էթնիկ զտմանը բարձր պրոֆեսիոնալիզմով մասնակցելն է՞ր, հա։ Տեղահանությանը մասնակցելը, այնուհետև արցախցիներին հումանիտար օգնություն ուղարկելն ու Թուրքմենչիայի պայմանագիրը հիշե՞լը։ Կայսրության «ուղեղում» ինչ-որ բան այն չէ։
Կայսրության «ուղեղների» դարերով անսխալ աշխատելու կարծրատիպը նույնքան ինֆանտիլ է, որքան թուրք-ադրբեջանական համադաշնության՝ հայերիս հետ խաղաղ ապրելու խոստմանը հավատալը։ Չեմ հասկանում, այդքան դժվար է այս երկու թեզերը արձանագրելն ու Հայաստանի Հանրապետությունը, ինքներս մեզ պինդ գրկելը»։