Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Փաշինյան-Պուտին հարաբերությունները սկսել են հնդկական սերիալի նմանվել»․ Կարեն Հեքիմյան

«Փաշինյան-Պուտին հարաբերությունները սկսել են հնդկական սերիալի նմանվել»․ Կարեն Հեքիմյան
92
Այսօր, 16:30

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյան-Պուտին (Հայաստան-Ռուսաստան) հարաբերությունները սկսել են հնդկական սերիալի նմանվել:
Առկայում լավ են, հեռակայում՝ վատ:
Մոսկվայում լավ են, Երևանում՝ վատ:
Բիշքեքում լավ են, Բրյուսելում՝ վատ:
Գյումրիում լավ են, Մեղրիում՝ վատ:
ԵԱՏՄ-ում լավ են, ՀԱՊԿ-ում՝ վատ:
Նոյեմբերի 9-ին լավ են, հոկտեմբերի 6-ին՝ վատ:
«Գազպրոմ Արմենիա»-ով լավ են, ՀԷՑ-ով՝ վատ:
Երկաթուղով լավ են, «Վեոլիա»-ով՝ վատ:
Գրիգորյան Մհերով լավ են, Գրիգորյան Արմենով՝ վատ:
Սիմոնյան Ալենով լավ են, Ալեն Սիմոնյանով՝ վատ:
Մի խոսքով՝ սերիալ:
Իսկ ո՞վ է սերիալի հանդիսատեսը:
Ռուսաստանը մեծ է: Այնտեղ մի փոքր այլ դերակատարներով սերիալներ են նայում: Այ, Հայաստանն ուրիշ է: Այստեղ, առանց բացառության, բոլորն այդ սերիալն են նայում: Այնուհետև՝ քննարկում: Սակայն փաստ է, որ սերիալի նկարահանման վրա ահռելի գումար է ծախսվել: Արդյո՞ք այդքան մեծ գումար կարելի է ծախսել միայն հայաստանցիների «հոգևոր» և «մշակութային» պահանջները բավարարելու համար: Չեմ կարծում: Ախր, հայաստանցիներին լիարժեք բավարարում է սերիալների հայրենական ինդուստրիան:
Այդ դեպքում ի՞նչ:
Իսկ միգուցե սերիալը նախատեսված է Արևմուտքի հարուստ և հարիֆ վերնախավի համա՞ր:
Իսկ միգուցե սերիալի վերջում երկու «հարազատ» եղբայրները գտնե՞ն իրար: Մանավանդ՝ վերջիններիս հայրանուններն, ըստ էության, նույնն են:
Սովորաբար, հնդկական սերիալներն այդպես են ավարտվում, չէ՞:
Սովորաբար, հնդկական սերիալներում իրար գտած եղբայրները կազմում են «մեծ» և «համերաշխ» ընտանիք, չէ՞»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան