«Ամեն ինչը հորինված է, սուտ է»․ Գևորգ Հարությունյանը հրաժարվեց պնդել, որ սպանությունն ինքն է կատարել

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործով դատական լսումների ժամանակ մեղադրյալ Գևորգ Հարությունյանը հրաժարվեց, պնդել, որ սպանությունն ինքն է կատարել։ Նա նշեց, որ ստել է։
«Էս ամենը ինչը վերցրել եմ իմ վրա այն նույն պատճառով, ինչ ասել էի։ Տարել եմ տեղն եմ ցույց տվել, իբր այդտեղ եմ կրակել սովորել, ամեն ինչը հորինված է, սուտ ու անիմաստ տեղ է․․․»,- հայտարարեց Գևորգ Հարությունյանը։
Նիստի ավարտին դատարանում լրագրողները հարց հնչեցրին՝ ո՞վ է վախեցրել, Գևորգ, անուննե՛ր տվեք, Հարությունյանը չարձագանքեց։
Հիշեցնենք՝ նիստի մեկնարկին շարունակվեց ապացույցների հետազոտումը, այդ թվում՝ նախաքննության ընթացքում սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի խոստովանական ցուցմունքը տեղում ստուգելու գործողությունների տեսագրությունը, որտեղ Հարությունյանը խոստովանում է, որ ինքն է սպանությունն իրականացրել և նկարագրում է սպանության պրոցեսը։

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է
7711:12
«Ո՞ւր է Հայոց Հայրապետը». ընդդիմադիր պատգամավորները՝ Կնյազ Հասանովին (տեսանյութ)
9910:24
«Վստահ չեմ, որ 9-րդ գումարման խորհրդարանը կգործի իր սահմանադրական ողջ ժամկետով». Արտակ Զաքարյան
9410:12
Երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
9808:18
«Արձանագրենք, թե երբ «ակտուալ» դարձավ ընտանեկան բռնությունների թեման». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
16702:06
«Կոնջորյանը անհաշտ է միայն նախկինների դեմ պայքարում. նույն սկզբունքները իր ընտանիքին չեն վերաբերվում». Գոռ Մադոյան
17901:00
«Հայկական հասարակությանը ո՛չ ուրիշների, ո՛չ էլ սեփական սխալների վրա սովորելու բախտ չի վիճակվում». Միհրան Հակոբյան
16700:48
«Հների ունեզրկման, եղած-չեղածի պետականացման շղարշի ներքո թաքնված է սառը և պրագմատիկ հաշվարկ». Արեգ Սավգուլյան
17800:30