Քննիչ Հակոբ Հակոբկոխյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն
![]() 104 Այսօր, 20:36 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, այն է՝ խուզարկության կատարման կարգի խախտման, այսինքն՝ այլ անձանց, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչներին առանց անհրաժեշտության խուզարկության վայր մուտք գործել թույլատրելու, ինչպես նաև Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտման, այն է՝ զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարկման, համազգեստ կրելու կանոնների խախտման առթիվ Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն: «Նյուզ»-ին ՔԿ-ից հայտնել են, որ Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ խոսքը 18-ամյա Դավիթ և Միքայել Մինասյանների գործով քննիչի մասին է։ |

«Պահանջում եմ անհապաղ փոխել Դավիթ Մինասյանի խափանման միջոցը»․ Զառա Հովհաննիսյան
5621:48
«Ակնհայտ է դառնում՝ «Հայրենիք»-ը առնչություն չի ունեցել ընտրակաշառքի հետ»․ Արսեն Բաբայան
10221:06
«Մոսկվան, Փաշինյանին քննադատելու միջոցով, աջակցում է նրա համակիրների քանակի աճին». Արման Մելիքյան
12620:54
Քննիչ Հակոբ Հակոբկոխյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն
9720:36
«Փաշինյանական իշխանությունն արդարադատությունն օգտագործում է քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար». Մհեր Մելքոնյան
12320:00
«Ամեն ինչը հորինված է, սուտ է»․ Գևորգ Հարությունյանը հրաժարվեց պնդել, որ սպանությունն ինքն է կատարել (տեսանյութ)
8919:12
«Անթալիան ավազե փոթորկի պատճառով նարնջագույն է ներկվել»․ #Antalyahakkinda (լուսանկար)
15218:46
Աշխատանքից ազատել են հայտնի բռնցքամարտիկի քննիչ որդուն, ով քննում էր 18-ամյա Դավիթի գործը (լուսանկար)
18718:36
