Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ակնհայտ է դառնում՝ «Հայրենիք»-ը առնչություն չի ունեցել ընտրակաշառքի հետ»․ Արսեն Բաբայան

«Ակնհայտ է դառնում՝ «Հայրենիք»-ը առնչություն չի ունեցել ընտրակաշառքի հետ»․ Արսեն Բաբայան
125
Այսօր, 21:06

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է Վաղարշապատի ընտրություններում իբր ընտրակաշառքի գործով որոշ ձայնագրություններ և պնդել, թե իբր հաստատվել է ընտրակաշառքի դեպքը:
Թեև հակակոռուպցիոնը հրապարակել է միայն իր համար նախընտրելի հատվածները, սակայն նույնիսկ հենց դրանք հրապարակելու համար պետք է շնորհակալություն հայտնել կոմիտեին, քանի որ անգամ հենց այդ ձայնագրություններով ամբողջությամբ հերքվում է Խաչիկ Գալստյանի եւ Արամ Քոչարյանի կողմից ընտրակաշառքին առնչվող որևէ արարք:
Հենց այդ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու «Հայրենիք» կուսակցությունը որևէ առնչություն չեն ունեցել և չունեն ընտրակաշառքների հետ:
Մի փոքրիկ մեջբերում հենց ձայնագրությունից. «Վանեցյանը իմացավ ինչ ա կատարվում ու հրաժարվեց...»:
Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որի ընթացքում մենք մանրամասնությամբ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել, հետո արդուկվել»

Աղբյուրը`   Արսեն Բաբայան