«Տավուշում ուսուցիչների թափուր տեղեր կան, սական մարզպետը չի հայտնում դրանց թիվը». Ոսկան Սարգսյան
79
Այսօր, 02:06
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի դպրոցներում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան, սական մարզպետը չի հայտնում դրանց թիվը 2024թվականին Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների թվով 55 ուսուցիչներ աշխատանքից ազատվել են, քանզի ունեին միջնակարգ մասնագիտական կրթություն, պետական կամ մասնավոր, պետականորեն հավատարմագրված բուհի դիպլոմ չունեն։ Դրանից հետո Տավուշի մարզի հանրակրթական շատ դպրոցներում ուսուցիչների բազում թափուր տեղեր առաջացան, նույնիսկ հայտարարված մրցույթներով դրանք հնարավոր չի լինում լրացնել։ Աշխատանքից ազատված, միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող, մանկավարժական կրթությամբ ուսուցիչների մեծամասնությունը երկար տարիների մանկավարժական հաջող աշխատանքի փորձ ունեին, իսկ նրանց փոխարեն աշխատանքի են ընդունել որոշ դեպքերում ոչ մանկավարժական կրթությամբ, ոչ տվյալ առարկայի մասնագետների։ Փետրվարի 11-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, հարցնելով, թե փետրվարի 11-ի դրությամբ Տավուշի մարզպետի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական դպրոցներում քանի՞ թափուր հաստիքներ կան, որքա՞ն հաստիքներ կան, որոնք զբաղեցվել են ոչ այդ առարկայի մասնագետ ուսուցիչների կողմից: Տավուշի մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Տավուշի հանրակրթական դպրոցների թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը տեղադրված է ԿՏԱԿ-ի միասնական հարթակում։ Հաստիքները ոչ մասնագետների կողմից զբաղեցվելու մասին հաշվառում չի իրականացվել» ։ Իսկ ինչո՞ւ նման հաշվառում չի իրականացվում։ Տավուշի մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքում թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների ցանկում 2026 թվականին առչնվող հայտարարություններ չկան, 2025թ․ սեպտեմբերին տեղադրվել են Նոյեմբերյան համայնքի Դեղձավան գյուղի հիմնական դպրոցում 10 դասաժամ զբաղվածությամբ մաթեմատիկայի ուսուցչի թափուր հաստիքի, Նոյեմբերյան համայնքի Բերդավանի միջնակարգ դպրոցում 22 դասաժամ զբաղվածությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչի թափուր հաստիքի, 2025թ․ հունվարին զետեղվել է Բերդ համայնքի Վերին Ծաղկավան գյուղի միջնակարգ դպրոցում զբաղվածության տարբեր չափերով հայոց լեզվի և գրականության, ռուսաց լեզվի և գրականության, մաթեմատիկայի, պատմության, դասվարի, զինղեկի, թվային գրագիտության և համակարգչային գիտության ուսուցիչների թափուր տեղերի վերաբերյալ հայտարարություններ: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի(ԿՏԱԿ) ինտերնետային կայքի հայտարարություների բաժնում 2026 թվականին և 2025թ․-ին հայտարարություններ չկան Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի կամ դրանք զբաղեցնելու մրցույթների մասին»: