ԱՄՆ-ն գործողություն է սկսել Իրանի տարածքում խոցված կարծանիչի օդաչուներին փրկելու համար

ԱՄՆ-ն որոնողական-փրկարարական գործողություններ է անցկացնում Իրանի տարածքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 կործանիչի խոցումից հետո, հաղորդում է The Wall Street Journal-ը: Իսրայելական Channel 12 (N12) հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան կործանիչի անձնակազմի երկու անդամներից մեկը հաջողությամբ տարհանվել է:
Հեռուստաալիքի տվյալներով՝ գործողությանը մասնակցել են «ԱՄՆ խոշոր ուժեր»։ Անձնակազմի փրկարարական աշխատանքներին մասնակցել են հետախուզական ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
Reuters-ը, հղում անելով Պենտագոնի աղբյուրին, հաստատել է, որ անձնակազմի փրկարարական գործողությունը շարունակվում է, սակայն մանրամասները չեն հրապարակվել: Իրանի IRNA լրատվական գործակալությունը հրապարակել է երկու Black Hawk ուղղաթիռների և մեկ C-130 ինքնաթիռի լուսանկար, որոնք, ենթադրաբար, մասնակցում են որոնողական-փրկարարական գործողությանը. տեղի բնակիչները դրանք նկատել են երկրի կենտրոնական և հարավային նահանգների երկնքում:
Tasnim-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն օդաչուին տարհանելու համար ուղարկել է չորս Black Hawk ուղղաթիռ և մեկ C-130 Hercules ինքնաթիռ։ Հրատարակությունը հայտնել է, որ օդաչուն կատապուլտվել է և վայրէջք կատարել Իրանում, և ԱՄՆ ուժերը փորձում են նրան տարհանել սահմանից այն կողմ։ Սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, օդաչուն արդեն գերի է վերցվել իրանական ուժերի կողմից։
Թեհրանը սկզբում պնդում էր, որ ոչնչացրել է F-35 նորագույն աննկատ կործանիչը։ Սակայն, CNN-ի և Axios-ի կողմից իրանական լրատվամիջոցների հրապարակված վթարի վայրից լուսանկարների և տեսանյութերի վերլուծությունը չի հաստատել դա։ Մասնագետները խփված ինքնաթիռը նույնականացրել են որպես երկտեղանի F-15E Strike Eagle կործանիչ-ռմբակոծիչ։

«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
8104:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
117Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
118Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
121Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
180Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
181Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
91Երեկ, 22:00
«Ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ
88Երեկ, 21:42