Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Փաշինյանն իր վախկոտությունն ու նենգությունը փորձում է իր մեջ խեղդել՝ ուրիշներին պատժելով»․ Հայկ Նահապետյան

«Փաշինյանն իր վախկոտությունն ու նենգությունը փորձում է իր մեջ խեղդել՝ ուրիշներին պատժելով»․ Հայկ Նահապետյան
179
Այսօր, 11:12

«Եկեղեցին, հոգևորականները մեր իրականություն սեր, հավատ, նվիրում են բերում ու մենք էլ լծված ենք մեր հոգևոր առաջնորդի գնահատականներին հետամուտ լինելուն։ Հընթացս ինչ-որ քամու բերած անձանց ասելով չէ, որ մեր պատմությունը, մշակույթը պետք է կորցնենք կամ հիշողության կորուստ ունենանք»,- Մայր տաճարի բակում, լրագողների հետ զրույցում, ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նա անդրադարձել է նաև Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին․ «Թիկնախմբով ճանապարհ են բացում, որ Փաշինյանն ինչ-որ տեղ կանգնի։ Եկել ես, կանգնիր այնտեղ, որտեղ ազատ է։ Ինքը վախերով քնում, վախերով արթնանում է։ Հրմշտոցը կարող էր մարդկանց զայրացնել ու զայրույթի դրսևորումն էլ երիտասարդի ձեռքի բարձրացումը եղավ։ Բայց քանի որ Փաշինյանը քինախնդիր է, որոշեց պատժել»։

«Փաշինյանն իր վախկոտությունն ու նենգությունը փորձում է իր մեջ խեղդել՝ ուրիշներին պատժելով»․ Հայկ Նահապետյան