Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Կեղծ ու շինծու մեղադրանքներով բռնաճնշումներ են իրականացվում եկեղեցու նկատմամբ»․ Գարեգին Երկրորդ

«Կեղծ ու շինծու մեղադրանքներով բռնաճնշումներ են իրականացվում եկեղեցու նկատմամբ»․ Գարեգին Երկրորդ
202
Այսօր, 12:18

«Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն։ Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով։ Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ»,- Սուրբ Հարության տոնի առթիվ իր պատգամում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ «Ցավը խորանում է, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, երբ կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում եկեղեցու նկատմամբ»,- շարունակել է Վեհափառը՝ հավելելով, որ եկեղեցին Քրիստոսով անսասան է։