Երկուշաբթի, 13 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ընտրություններում հայ մնալ-չմնալու հարց է դրված»․ Նաիրա Կարապետյան

«Ընտրություններում հայ մնալ-չմնալու հարց է դրված»․ Նաիրա Կարապետյան
151
Այսօր, 17:06

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայեր ջան, այս ընտրությունները մարդկանց կամ քաղաքական ուժերի միջև չեն, հայ մնալ-չմնալու հարց է դրված:
Նիկոլը շարունակում է պայքարը մեր ինքնության դեմ, հային հայ պահող և ինքնությունը պահպանող արժեքների դեմ:
Արդեն առանց Մայր Աթոռի համաձայնության և Վեհափառի օրհնության, Մայր Աթոռի ներկայացուցիչներ է նշանակում:
Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի դեմ պայքարն անգամ ներառել են նախընտրական ծրագրում:
Սա նշանակում է, որ իրեն համար անհրաժեշտ քվե ապահովելու դեպքում նա հենց հաջորդ օրը սկսելու է ասպատակել Մայր Աթոռը:
Բագրատ Սրբազանը կալանավորված է, Միքայել Սրբազանը ազատազրկված է, Արշակ և Մկրտիչ Սրբազանների դատական գործերը քննվում են դատարանում, գործեր կան հարուցված, որոնցով տարբեր տեսակի սահմանափակումների տակ են շատ հոգևոր հայրեր, անգամ Վեհափառ Հայրապետը:
Պետք է որոշենք, մենք Հայ Առաքելական եկեղեցու, մեր Անկախության Հռչակագրի և մեր Սահմանադրության, հայեցի կրթության և հայկական ընտանիքների կողմն ենք, թե ձուլման և գլոբալիզացիայի…»։

Աղբյուրը`   Նաիրա Կարապետյան