«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի

Ուկրաինան չի դիտարկում Դոնբասի հաշվին Ռուսաստանին տարածքային զիջումների գնալու հարցը։ Դա կարող է հանգեցնել պատերազմում պարտության։
Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությանը։ Նախագահը նշել է, որ իր կարծիքով՝ «Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմում»։
«Ես նկատի ունեմ նահանջել ոչ թե մարտական գործողությունների պատճառով, այլ ինքնակամ որոշում կայացնել և լքել սեփական հողը»,- հստակեցրել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ խոսքը Ուկրաինայի տարածքի պարզապես մեկ հեկտարի մասին չէ։
«Անվտանգության ոչ մի երաշխիք երբեք չի երաշխավորի, որ եթե դու ինքդ՝ քո կամքով, զիջել ես քո պետության մի մասը, ապա հետո քեզ չեն ստիպի զիջել ևս ինչ-որ բան»,- նշել է նա։
Ավելի վաղ «ՌԲԿ-Ուկրաինա»-ն գրել էր, որ Ռուսաստանն իբր շահագրգռված է Ուկրաինայում պատերազմի ավարտով, սակայն դրա համար Կիևը պետք է համաձայնի այն փոխզիջումներին, որոնք Մոսկվան առաջարկել էր ԱՄՆ-ին՝ Անքորիջում կայանալիք բանակցություններին ընդառաջ։ Այս մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել էր, որ Ուկրաինայի համար իմաստ չունի կառչել «Դոնբասի 10 տոկոսից»։
Բացի այդ, ԱՄՆ-ի ներկայացուցիչները խաղաղ բանակցությունների ընթացքում բարձրացրել են Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման դիմաց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը, ինչը պնդում է Ռուսաստանը։
Մասնավորապես, Վաշինգթոնը հարցրել է Կիևին՝ արդյոք պատրա՞ստ է հրաժարվել Դոնբասից հօգուտ Ռուսաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու դիմաց։
Նախագահի խոսքով՝ ամերիկացիներն առաջին անգամ հարցրել են, թե արդյոք Ուկրաինան դուրս կգա Դոնբասից, եթե լինի ՆԱՏՕ-ի կազմում։ Զելենսկին պատասխանել է, որ Ուկրաինան չի նահանջում և իր հողերը չի զիջում ահաբեկիչներին։

«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
4921:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
5421:24
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխան գործողություններն անխուսափելի են
11121:13
«Ինչո՞ւ են ընտանիքները կանգ առնում մեկ երեխայի վրա». Տիգրան Ջրբաշյան
11419:49
«123456»-ը կրկին գլխավորել է ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային աղյուսակը
17419:37
«TRIPP-ի մշուշոտ ապագան. զգուշացում՝ Թեհրանից». Սուրեն Սուրենյանց
8419:00
«Աչքի ընկնող մարդկանց կարող են ուղղակի ռադ անել դաշտից». Գոռ Հովհաննիսյան
9617:54
Վոլգոգրադի դատարանը լուծարել է օլիմպիական չեմպիոն Ելենա Իսինբաևայի բարեգործական հիմնադրամը
14417:49