Լուկաշենկոն առաջարկել է իրեն` որպես Զելենսկու անվտանգության երաշխավոր Մոսկվա մեկնելու դեպքում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն առաջարկել է՝ որպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անվտանգության երաշխավոր, եթե վերջինս համաձայնի բանակցությունների համար ժամանել Մոսկվա։ Այս մասին նա ասել է ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում։
Լրագրողը Լուկաշենկոյին հարցրել է Զելենսկու հետ հանդիպելու պատրաստակամության մասին։
«Ես նույնիսկ ավելին կանեի․ ...Պուտինը մի անգամ ասել էր՝ իհարկե, կոշտ պահանջ է. եթե Զելենսկին ուզում է, թող գա Մոսկվա։ Ահա մենք Վալոդյա Զելենսկու հետ կարող էինք նստել ու թռչել Մոսկվա։ Հասկանո՞ւմ եք, այսպես երկուսով։ Ես՝ որպես նրա անվտանգության երաշխավոր, կարող էի նրա հետ նստել և թռչել Մոսկվա։ Նստել և խոսել»,- պատասխանել է նա։
Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե Ուկրաինայի առաջնորդը չի համաձայնի նման քայլի, Լուկաշենկոն նշել է․ «Այդ դեպքում թող պատերազմի»։
«Թող ինքը զենքը ձեռքին մեկնի ռազմաճակատ ու պատերազմի։ Նրա համաձայնելն ու չհամաձայնելը․․․ Պատերազմ է ընթանում, և այն պետք է կանգնեցնել։ Եվ մենք կարող էինք պայմանավորվել»,- հավելել է նա։
Ամփոփելով՝ Բելառուսի առաջնորդն ընդգծել է, որ Բելառուսը, Ռուսաստանը և Ուկրաինան ամեն դեպքում երեքով են որոշելու իրենց ապագան։

Օվերչուկն ու Գրիգորյանը Մոսկվայում քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հարցը
5221:30
««Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից»․ Տիգրան Աբրահամյան
5621:00
«Առաջարկվող Սահմանադրության մեջ բացակայում են «հայ», «հայեր» և «հայոց» բառերը»․ Պեդրո Զարոկյան
5720:54
«Բանակցություններ՝ Բաքվի քմահաճույքով․ Ալիևը զենքը դրել է Փաշինյանի գլխի՞ն»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
6220:30
«Մեր հյուրանոցի սենյակը՝ Բուխարեստում․ սանհանգույցը, լոգարանը ցույց չեմ տա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7220:06
«Հուսով եմ՝ վաղը կհաջողվի Ռոբերտ Քոչարյանին փոխանցել այս չարաբաստիկ նախագիծը»․ Բագարտ Միկոյան (տեսանյութ)
7319:42
Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են եկել հայտարարություններով (տեսանյութ)
5919:41
«Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական կոնցեպտով ու փիլիսոփայությամբ»․ Հակոբ Բադալյան
7319:12