«Վերարտադրության պարագայում Նիկոլը բանտարկելու ու լռեցնելու է իր հին ու նոր քաղաքական բոլոր ընդդիմախոսներին». Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի չի եկել հունիսի 8-ը
Նիկոլի վերարտադրության պարագայում՝
1.) Հունիսի 7-ը փաթեթավորելու է որպես հեղափոխության նոր հաղթանակ ու հակահեղափոխության վերջնական ջախջախում:
2.) Շատ արագ անցկացնելու է նոր՝ Խաղաղության Սահմանադրությունը, և հռչակվելու է Հայաստանի չորրորդ Հանրապետությունը:
3.) Ամեն գնով՝ ամենաաներևակայելի զիջումներով անգամ, փորձելու է հասնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման:
4.) Այդ ճանապարհին դատարաններով արգելելու է մի քանի տասնյակ կուսակցությունների, կառույցների ու կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում՝ ներառյալ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն:
5.) Զանգվածաբար բանտարկելու ու լռեցնելու է իր հին ու նոր քաղաքական բոլոր ընդդիմախոսներին, փակելու է տասնյակ լրատվամիջոցներ: Հայաստանի 3-րդ Հանրապետությունը խորհրդանշող բոլոր գործիչները՝ մեծից փոքր, պիտի կամ արտագաղթեն կամ կզեն կամ տանջվեն բանտերում:
6.) Սկսելու է զանգվածային կուլակաթափություն ու սեփականության տոտալ վերաբաշխում: Ոչ թե 2018-2026 թթ. նման՝ մեծ ու միջին բուրժուազիայի հետ մուկ ու կատու խաղալով, հետները սեղան նստելով, այլ չոր ու ամբողջական կուլակաթափություն, որտեղ պաշտպանված չեն լինելու անգամ Գռզոն ու Քոչարյանը:
Ու այդ ամենը եվրոպական կառույցների ծափերի ու ռուսական լռության ներքո:
Մինչև կգա վերջին քայլն անելու ժամանակը...»:

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
1409:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
3109:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
3408:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13000:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
208Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
126Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
220Երեկ, 22:37