74 համարի ավտոբուսի վարորդին ծեծելու համար ձերբակալվել է երեք տղամարդ
![]() 140 Այսօր, 21:18 ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Ապրիլի 8-ի ցերեկը 112 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեք տղամարդ Էրեբունի փողոցում դուրս են հանել 74 համարի ավտոբուսի վարորդին, ծեծի ենթարկել, վնասել ճակատը, ապա իջեցրել ուղևորներին և դիմել փախուստի։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12։35-ին, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 74 երթուղային ավտոբուսի մեջ երկու երիտասարդ սկսել են վիճաբանել միմյանց հետ։ Վարորդը նրանց դիտողություն է արել, սակայն նրանք շարունակել են վիճել։ Ապա նրանցից մեկը մոտեցել է վարորդին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Վարորդն էլ վերջինիս իջեցրել է ավտոբուսից։ Հետագայում Էրեբունի փողոցում գտնվող կանգառում «Նիսան» մակնիշի մեքենայով երեք տղամարդ փակել են ավտոբուսի ճանապարհը, բարձրացել ավտոբուս և վիճաբանել վարորդի հետ։ Այդ ընթացքում նրանցից մեկը վերցրել է ավտոբուսի բանալին, նետել վարորդի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև վարորդին ավտոբուսից դուրս են կանչել, հայհոյանքներ հնչեցրել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը՝ Սմբատ Զորավարի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել են նաև մյուս երկուսի ինքնությունները՝ Թևոսյան փողոցի բնակիչ 29-ամյա և Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդիկ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին՝ ժամը 21։40-ին, երեքն էլ ներկայացել են բաժին և ձերբակալվել»: |

«Ինչի՞ց եք էդքան վախենում». Լիլիթ Բլեյան
1122:30
«Դավիթին տեղափոխել են բանտ. վաղը սպասում ենք բոլորիդ Դատախազության մոտ». Սայիդա Պողոսյան
5622:18
«Դավիթ Մինասյանին ԲԿ-ից տարան բանտ». Լուսինե Մարտիրոսյան
6122:12
«Ադրբեջանի ծառահատումները Շիկահողի արգելոցում․ Նիկոլ Փաշինյանին «չեն զեկուցել»». Դավիթ Գալստյան (լուսանկար)
11222:06
Թրամփը հեռացրել է իր՝ Հիսուս Քրիստոսի կերպարով պատկերը (լուսանկար)
12121:59
Ապրիլի 14-ի առավոտից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու
14221:42
«Տիգրան Ավինյա′ն, ջրհեղեղի առաջացման պատճառները Ձեզ ճիշտ չեն ներկայացնում». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
13521:30
74 համարի ավտոբուսի վարորդին ծեծելու համար ձերբակալվել է երեք տղամարդ (տեսանյութ)
13721:18
